Երեկվա ժամը 21։00-ի կարևորագույն հայտարարությունը բացարձակապես չարդարացրեց սպասումները: Նրանք, ովքեր այսօր Բաղրամյան պողոտայում են, իրենց հայտարարությամբ վկայեցին, որ նույնքան ճգնաժամի մեջ են, որքան՝ իշխանությունը:
Հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անող ակտիվիստները այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 21-ին պատրաստվում են հետագա գործողությունների վերաբերյալ լուրջ հայտարարության:
Հուլիսի 2-ի Բաղրամյան պողոտայում վերջապես հայտնվեց փրկիչը: Դուք Արտաշես Գեղամյանի՞ն էիք սպասում: Ոչ, նա այլևս ոչինչ ու ոչ մեկին չի փրկում՝ ինքն իրենից բացի:
Նկատեցի՞ք՝ ինչ սահուն մտանք հուլիս: Խայտառակ շոգ է, բայց ո՞ւմ է շոգը հետաքրքրում թեժ ամռանը: Հունիսի 17-ից սկսած: Հունիսի վերջին օրերի իրադարձությունները բուն խորքով չեն գնահատվում: Տագնապով ապրելու ձևաչափից մենք արագ անցանք հիասթափության ձևաչափին:
Եթե հրապարակայնորեն ընդունվում է Ղրիմի փոխանցման անօրինականությունը, ժամանակն է ընդունելու Արցախի, Նախիջևանի, Կարսի ու Սուրմալուի անօրինական անեքսիան 1921-ին:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...